Մեր մասին

Գետափ ռեստորանա-հյուրանոցային համալիրը գործում է 1995թ.-ից: Այն գտնվում է Հայաստանի հիասքանչ անկյուններից մեկում` Դիլիջանում,Աղստև գետի ափին: Համալիրը տեղադրված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գտնվող էկոլոգիապես մաքուր և գեղատեսիլ հատվածում: Տեղի բնությունը, թթվածնով առատ մաքուր օդի առկայությունը, սպասարկող անձնակազմի ուշադիր և բարյացակամ վերաբերմունքը ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի: «Գետափ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը ի շնորհիվ իր ոճային,էլեգանտ և ժամանակակից դիզայնի համարվում է կատարյալ վայր ձեր ընտանեկան հանգիստն անցկացնելու համար:

Եթե դուք հոգնել եք օֆիսային թոհուբոհից, մեծ քաղաքի անդադար աճող ռիթմից, ապա հանգիստն Դիլիջանում հենց այն է ինչ պետք է ձեզ: «Գետափ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը հրավիրում է ձեզ ձեր հանգիստն ու ժամանցը անցկացնել աննկարագրելի գեղատեսիլ բնության գրկում: Համալիրը հատկապես գրավիչ կթվա արտասահմանի հյուրերի համար, ովքեր կարող են տեղավորվել հարմարավետ համարներում, որտեղ էլ ստեղծված են բոլոր պայմանները հաճելի ժամանց և լիարժեք հանգիստ անցկացնելու համար: Հանգիստը բնության գրկում-դա հնարավորություն է ինչ-որ ժամանակով կտրվել առօրյա հոգսերից և իսկապես հանգստանալ: Հանգիստը Դիլիջանում- դա ամբողջական հանգիստ է, որի համար պետք չէ հասնել աշխարհի ծայրը:

Լուսանկարներ

վերեւ